Հոդված 46. Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 46. Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ.».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում։»: