ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 18 · ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 106. Աշխատանքում վերականգնելու պահանջի հարկադիր կատարումը
Հոդված 106. Աշխատանքում վերականգնելու պահանջի հարկադիր կատարումը
1. Աշխատանքում վերականգնելու պահանջը համարվում է կատարված՝ աշխատողին իր նախկին աշխատանքին փաստացի ներգրավելու պահից, որը հաջորդել է աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ անհատական իրավական ակտը վերացնելուն: