Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 12 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ

Հոդված 71. Արգելանքի տեսակները

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 71. Արգելանքի տեսակները

1. Արգելանքի տեսակներն են՝

1) առանց կոնկրետ գույքի նշման արգելանքը.

2) կոնկրետ գույքի վրա դրված արգելանքը.

3) շրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանքը։

2. Առանց կոնկրետ գույքի նշման արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է գրանցող մարմիններ և պարտապանի կոնտրագենտներին, որոնք, ստանալով որոշումը, դրանով սահմանված չափով անհապաղ կիրառում են արգելանքը՝ այն գրանցելով (հաշվառելով) համապատասխան տվյալների շտեմարաններում պարտապանի անունով գրանցված (հաշվառված) գույքի և պարտապանի կողմից հետագայում ձեռք բերվող (գրանցվող, հաշվառվող) գույքի նկատմամբ, և փաստացի արգելադրված գույքի մասին հայտնում են հարկադիր կատարողին։

3. Կոնկրետ գույքի վրա արգելանք դնելու որոշմամբ հարկադիր կատարողը նշում է գույքը նույնականացնող տվյալները, ինչպես նաև համապատասխան տվյալների շտեմարանի առկայության դեպքում որոշումն ուղարկում է համապատասխան գրանցող մարմին կամ այլ միջոցներ է ձեռնարկում արգելանքն այդ շտեմարանում գրանցելու (հաշվառելու) ուղղությամբ։

4. Պարտապան իրավաբանական անձին և անհատ ձեռնարկատիրոջը պատկանող շրջանառության մեջ գտնվող ապրանքների (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) վրա արգելանք կիրառելիս հարկադիր կատարողը կարող է պարտապանին թույլատրել փոխել արգելադրված գույքի կազմը և բնական ձևը՝ պայմանով, որ դրա ընդհանուր արժեքը չնվազի: Հարկադիր կատարողն իրավասու է ստուգելու շրջանառության մեջ գտնվող ապրանքների կիրառման պայմանները, իսկ արգելանքի խախտման դեպքում՝ արգելանք դնելու կոնկրետ գույքի վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։