Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 8 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ

Հոդված 51. Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 51. Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը

1. Կատարման ենթակա ակտերի առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ։

2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝

1) Ծառայության ստորաբաժանման պետը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.

2) գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են Ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման Ծառայության մեկ այլ ստորաբաժանում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։