Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 11 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՊԱՐԶԵԼԸ

Հոդված 67. Պարտապանի գույքի գույքագրումը

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 67. Պարտապանի գույքի գույքագրումը

1. Պարտապանի գույքի գույքագրումն իրականացվում է կատարողական վարույթի հարուցումից հետո հնարավոր սեղմ ժամկետում՝ պարտապանի բնակության (գտնվելու), գործունեության վայրում, պարտապանին պատկանող, նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքի կազմը, հատկանիշները և վիճակն արձանագրելով։

2. Պարտապանի տիրապետման ներքո գտնվող գրանցման ոչ ենթակա գույքը համարվում է պարտապանի սեփականությունը, քանի դեռ այլ բան ապացուցված չէ։

3. Գույքագրման ենթակա չէ այն գույքը, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել։

4. Գույքագրում չի իրականացվում, եթե պարտապանի նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման և դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը, բացառությամբ եթե այլ միջոցներով պարզված գույքի արժեքը բավարար չէ բոլոր պահանջների կատարման համար։

5. Հարկադիր կատարողը պահանջատիրոջը հրավիրում է մասնակցել գույքագրմանը, եթե պահանջատերը նախապես գրավոր հայտնել է նման ցանկություն։ Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։