Հոդված 15. Մասնագետը
Հոդված 15. Մասնագետը
1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ է, որին հարկադիր կատարողը ներգրավում է կատարողական գործողությունների իրականացմանը՝ որոշակի մասնագիտական հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման բացատրություններ տալու համար:
2. Որպես մասնագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը:
3. Հարկադիր կատարողը մասնագետից բացատրություններ չի վերցնում, եթե պարզվում է, որ մասնագետը՝
1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ.
2) շահագրգռված է կատարողական վարույթով․
3) անաչառ չէ կատարողական վարույթի մասնակիցների նկատմամբ։
4. Հարկադիր կատարողը նախազգուշացնում է մասնագետին սուտ բացատրություն տալու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով մասնագետից: