Հոդված 69. Գույքի հասանելիությունն ապահովելու պարտականությունը
Հոդված 69. Գույքի հասանելիությունն ապահովելու պարտականությունը
1. Պարտապանը պարտավոր է կատարել բռնագանձման ենթակա գույքին հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ՝ հարկադիր կատարողի որոշմամբ կամ պահանջով սահմանված գործողությունները, այդ թվում՝ տրամադրել դրա համար անհրաժեշտ բանալիները, գաղտնաբառերը և այլ տվյալներն ու գործիքները, իսկ հարկադիր կատարողի կողմից գույքի առգրավման պահանջ ներկայացվելու դեպքում՝ գույքը հանձնել հարկադիր կատարողին։
2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը ներկայացնելիս պարտապանին գրավոր զգուշացնում է գույքի հասանելիությունն ապահովելու պարտականության խախտման համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին՝ այդ մասին նշում կատարելով համապատասխան կատարողական գործողության արձանագրության մեջ։