ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 19 · ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 110. Արգելանքի առանձնահատկություններն ապահովման վարույթում
Հոդված 110. Արգելանքի առանձնահատկություններն ապահովման վարույթում
1. Ապահովման վարույթով արգելադրված գույքի օգտագործման իրավունքը չի կարող սահմանափակվել, և այն չի կարող առգրավվել, բացառությամբ եթե՝
1) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով.
2) արգելադրվել է սույն օրենքով պարտադիր առգրավման ենթակա գույք.
3) պարտապանը խախտել է արգելանքից բխող սահմանափակումները։
2. Ապահովման վարույթով, ի լրումն սույն օրենքով բռնագանձման ոչ ենթակա գույքի, արգելադրման ենթակա չեն նաև պարտապանի եկամուտները։