Հոդված 42. Պարտապանի մասին տվյալներ ստանալը
Հոդված 42. Պարտապանի մասին տվյալներ ստանալը
1. Հարկադիր կատարողը համապատասխան գրանցող մարմիններից ստանում է պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ նախկին) նույնականացնող, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի անձնական և այլ տվյալներ։
2. Հարկադիր կատարողը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից ստանում է պարտապանի կոնտակտային տվյալներ պարտապանի հետ հաղորդակցության, ինչպես նաև այդ կոնտակտային տվյալների միջոցով պարտապանի գույքի կազմը պարզելու նպատակով։
3. Հարկադիր կատարողը սույն հոդվածով նախատեսված տվյալները ստանում է Կառավարության սահմանած կարգով՝ այդ կարգում անվանապես նշված գրանցող մարմիններից և պարտապանի կոնտրագենտներից։