Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 13 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ

Հոդված 81. Չկայացած հարկադիր աճուրդը և հետագա հարկադիր աճուրդները

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 81. Չկայացած հարկադիր աճուրդը և հետագա հարկադիր աճուրդները

1. Հարկադիր աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1) աճուրդին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով անհնարին է դարձել աճուրդի անցկացումը կամ դրան մասնակցելը.

4) աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ հրաժարվել կամ խուսափել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց.

5) աճուրդում հաղթած անձի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել գույքի շրջանառության սահմանափակումների պատճառով.

6) առկա է սույն օրենքի 79-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված հիմքը։

2. Կրկնակի հարկադիր աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը կայքում տեղադրվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա չկայացած հարկադիր աճուրդի ավարտից հետո՝ երրորդ օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի հիման վրա աճուրդը չկայացած համարելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունումից հետո՝ երրորդ օրը:

3. Շահագրգիռ անձը հարկադիր կատարողին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով աճուրդը չկայացած համարելու պահանջ կարող է ներկայացնել ոչ ուշ, քան աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կայքում հրապարակման օրվան հաջորդող երրորդ օրը։ Շահագրգիռ անձն աճուրդը չկայացած համարելու պահանջով դատարան կարող է դիմել միայն սույն մասով սահմանված կարգով հարկադիր կատարողին դիմելուց հետո։

4. Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդում լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10 տոկոսի չափով: Եթե հարկադիր աճուրդը չի կայացել սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա լոտի մեկնարկային գինը չի իջեցվում:

5. Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Սույն մասում նշված 15 աճուրդների թվում հաշվի չեն առնվում այն կրկնակի աճուրդները, որոնցում լոտի մեկնարկային գինը չի իջեցվել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։