Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 6 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 34. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, մշտապես գործող արբիտրաժային հաստատության և նոտարի կողմից

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 34. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, մշտապես գործող արբիտրաժային հաստատության և նոտարի կողմից

1. Հայաստանի Հանրապետության օգտին դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ հարկադիր կատարման դիմումը, որով սույն օրենքի 6-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից որպես պահանջատեր իրավասու է հանդես գալու պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմինը, ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

2. Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ընդունած կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման դիմում ներկայացնում են այդ մարմինները (դրանց աշխատակազմերը)։

3. Միջանկյալ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է այդ ակտը կայացրած դատարանը։

4. Արբիտրաժային տրիբունալների վճիռների, օտարերկրյա դատական ակտերի, օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանների և միջազգային արբիտրաժների ակտերի հիման վրա հարկադիր կատարման դիմումը ներկայացնում է համապատասխանաբար արբիտրաժի վճռի հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման, օտարերկրյա կամ միջազգային դատարանի դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու մասին դատական ակտը կայացրած դատարանը (իրավասու դատարանը) դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, բացառությամբ եթե պահանջատերն իրավասու դատարանին խնդրել է չներկայացնել հարկադիր կատարման դիմում: Իրավասու դատարանին նման խնդրանք ներկայացնելու դեպքում պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված կանոններով։

5. Դատարանը հարկադիր կատարման դիմում է ներկայացնում նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։

6. Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի), դատարանի կողմից ներկայացվող հարկադիր կատարման դիմումը պարունակում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված՝ Կառավարության որոշմամբ նախատեսված տվյալները։

7. Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունն օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է հարկադիր կատարման դիմում՝ արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար։

8. Նոտարն օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է հարկադիր կատարման դիմում (էլեկտրոնային հաղորդագրություն)՝ գումարի բռնագանձման պահանջով իր արձակած կարգադրության հարկադիր կատարման համար, բացառությամբ եթե պահանջատերը նոտարին խնդրել է չներկայացնել հարկադիր կատարման դիմում։ Նոտարին նման խնդրանք ներկայացնելու դեպքում պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել սույն օրենքով սահմանված կանոններով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։