Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 9 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՎԱՐՏԸ ԵՎ ԿԱՐՃՈՒՄԸ

Հոդված 59. Կատարողական վարույթի ավարտը

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 59. Կատարողական վարույթի ավարտը

1. Հարկադիր կատարողն իր որոշմամբ ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1) այդ մասին միջնորդել է պահանջատերը, բացառությամբ դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի.

2) կատարողական վարույթի հարուցումից հետո պարզվել է, որ առկա է կատարողական վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու՝ սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված հիմք.

3) սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կասեցված կատարողական վարույթով պահանջատիրոջ մահից հետո՝ մեկ տարվա ընթացքում, միջնորդություն չի ներկայացվել պահանջատիրոջն իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ.

4) դատարանը պարտապանին ճանաչել է սնանկ կամ բավարարել է պարտապանի սնանկության վտանգի դիմումը՝ հաստատելով ֆինանսական առողջացման ծրագիրը, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.

5) սույն օրենքով սահմանված կատարողական գործողությունների կատարման արդյունքով հնարավոր չէ պարզել պարտապանի գտնվելու վայրը, և հարկադիր կատարումն անհնար է առանց պարտապանի անձնական մասնակցության.

6) սույն օրենքով սահմանված կատարողական գործողությունների կատարման արդյունքով հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարողի հասանելիությունը կատարման ենթակա ակտի կատարման համար անհրաժեշտ պարտապանի գույքին, կամ հնարավոր չէ պարզել այդ գույքի գտնվելու վայրը կամ գույքի վրա բռնագանձում տարածելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

7) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել.

8) ավարտվել են մահացած պարտապանի ժառանգի գույքի և եկամուտների վրա տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով բռնագանձում տարածելուն ուղղված կատարողական գործողությունները.

9) պարբերական կամ շարունակական կատարում ենթադրող պարտավորությունը կատարվում է առանց հարկադիր կատարման միջոցների կիրառման, կամ պահանջատիրոջ օգտին կատարվում են պարբերական վճարումներ՝ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու միջոցով, և չկա այլ կատարողական գործողությունների անհրաժեշտություն.

10) անհնարին է ոչ դրամական պահանջի հարկադիր կատարումը.

11) չեն ծագել սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի նկատմամբ հարկադիր կատարման միջոցներ կիրառելու՝ սույն օրենքով սահմանված նախադրյալները.

12) ապահովման վարույթով ավարտվել են անհրաժեշտ կատարողական գործողությունները։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով կատարողական վարույթն ավարտելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը, ի լրումն սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունների, այդ որոշման և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճեններն ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան:

3. Կատարողական վարույթով կիրառված հարկադիր կատարման միջոցները վարույթի ավարտից հետո պահպանվում են, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի, որոնց պարագայում կիրառված հարկադիր կատարման միջոցները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են։

4. Ավարտված կատարողական վարույթով կարող են իրականացվել վարույթի վերսկսման հիմքերը պարզելուն ուղղված կատարողական գործողություններ։

5. Ավարտված կատարողական վարույթը հարկադիր կատարողի որոշմամբ վերսկսվում է, եթե՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթով պահանջատերը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել է հարկադիր կատարման նոր դիմում, և առկա չէ կատարողական վարույթի վերսկսումը մերժելու հիմք.

2) վերացել են կատարողական վարույթն ավարտելու հիմքերը, կամ անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու լրացուցիչ կատարողական գործողություններ.

3) առկա է կատարողական վարույթը կարճելու հիմք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։