Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 13 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԸ

Հոդված 78. Հարկադիր աճուրդի կազմակերպումը

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 78. Հարկադիր աճուրդի կազմակերպումը

1. Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

2. Առաջին հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է դրա շուկայական արժեքի 80 տոկոսի չափով, բացառությամբ թանկարժեք մետաղների և քարերի, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերի, ինչպես նաև դրանց ջարդոնի կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքների, որոնց մեկնարկային գինը սահմանվում է շուկայական արժեքի 90 տոկոսի չափով։

3. Հարկադիր աճուրդը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգի (այսուհետ սույն գլխում՝ համակարգ) կիրառմամբ Ծառայության աճուրդի ինտերնետային կայքի (այսուհետ սույն գլխում՝ կայք) միջոցով։

4. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշման կայացումից հետո՝ ոչ շուտ, քան երկու շաբաթ անց, իսկ շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ ոչ շուտ, քան մեկ շաբաթ հետո՝ աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի լոտի նկարագրությունը, ներառյալ դրա նկատմամբ առկա գույքային իրավունքներն ու սահմանափակումները, շրջանառության սահմանափակումները, լոտի գնահատված շուկայական արժեքը և մեկնարկային գինը, աճուրդի սկզբի և ավարտի ժամկետները, աճուրդին մասնակցելու, լոտն ուսումնասիրելու, աճուրդում հաղթողին որոշելու, հարկային գործակալ հանդիսանալու դեպքում՝ աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարման կարգերը:

5. Հարկադիր աճուրդին մասնակցելու համար անձինք կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դրամարկղ կամ համապատասխան հաշվին և գրանցվում են համակարգում:

6. Հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

7. Օրենքով նախատեսված՝ գույքի հարկադիր իրացումը բացառող դեպքերում գույքը հարկադիր աճուրդից հանվում է, աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, և գույքը չի ներկայացվում կրկնակի հարկադիր աճուրդի:

8. Հարկադիր աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ աճուրդում հաղթողի և նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների:

(78-րդ հոդվածը խմբ. 29.05.25 ՀՕ-171-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։