Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 19 · ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 111. Դրամական պահանջի ապահովման վարույթով գույքի արգելադրման հերթականությունը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 111. Դրամական պահանջի ապահովման վարույթով գույքի արգելադրման հերթականությունը

1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարման ենթակա ակտով, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանի գույքի վրա արգելանք է դրվում հետևյալ հերթականությամբ.

1) պարտապան ֆիզիկական անձի պարագայում՝

ա. անշարժ գույք,

բ. շարժական գույք,

գ. դրամական միջոցներ.

2) պարտապան իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝

ա. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք,

բ. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք,

գ. սույն կետի մյուս ենթակետերում չնշված գույք,

դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

ե. պատրաստի արտադրանք,

զ. դրամական միջոցներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։