Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 16. Թարգմանիչը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 16. Թարգմանիչը

1. Հարկադիր կատարողը կարող է ներգրավել թարգմանչի՝ իր ձեռք բերած օտարալեզու նյութերը հայերեն թարգմանելու, ինչպես նաև կատարողական վարույթի հայերեն չիմացող սուբյեկտների հետ հաղորդակցվելու համար, եթե վերջիններս չեն ապահովում հայերեն թարգմանություն։

2. Թարգմանիչ կարող է լինել կատարողական վարույթով չշահագրգռված այն գործունակ ֆիզիկական անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուների և ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով պետության հաշվին տրամադրվող թարգմանչի համար նախատեսված որակավորում:

3. Հարկադիր կատարողը նախազգուշացնում է թարգմանչին սխալ թարգմանություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով թարգմանչից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։