ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
Հոդված 19. Ապացույցները
Հոդված 19. Ապացույցները
1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթով որոշումների ընդունման և գործողությունների կատարման համար անհրաժեշտ փաստերի հաստատման նպատակով հետազոտում և գնահատում է վարույթով ձեռք բերված (ներկայացված) հետևյալ ապացույցները.
1) գրավոր ապացույցները, ներառյալ էլեկտրոնային եղանակով ստացված.
2) իրեղեն ապացույցները.
3) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
4) փորձագետի եզրակացությունը.
5) կատարողական վարույթի մասնակիցների, մասնագետների և այլ անձանց բացատրությունները։