Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 21. Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը և ապացույցներ ձեռք բերելը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 21. Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը և ապացույցներ ձեռք բերելը

1. Հարկադիր կատարողը կաշկանդված չէ կատարողական վարույթի մասնակիցների և իրավասու մարմինների ներկայացրած միջնորդություններով, դիրքորոշումներով, բացատրություններով ու ապացույցներով և օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ կատարողական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու և ապացույցներ ձեռք բերելու համար։

2. Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու նպատակով հարկադիր կատարողն իր լիազորությունների սահմաններում ձեռնարկում է համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի մասնակիցներին և այլ անձանց իր որոշմամբ պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից։

3. Հարկադիր կատարողը կարող է անձամբ կամ իր ներգրաված անձանց միջոցով լուսանկարել, ձայնագրառել և տեսանկարահանել կատարողական գործողությունների ընթացքը՝ ապահովելով, որ կատարողական գործողությունների նման ամրագրումը հնարավորին չափ ամբողջապես արտացոլի դրանց բովանդակությունը։ Սույն մասով սահմանված կարգով ստացված նյութերը համարվում են ապացույցներ կատարողական վարույթով։ Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։