Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Դատավճռի կատարման շարունակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Դատավճռի կատարման շարունակությունը

«1. Կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ։

2. Եթե [այնուամենայնիվ] պատժամիջոցի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում Կատարող պետության օրենսդրությանը, կամ եթե այդ է պահանջում վերջինիս օրենսդրությունը, ապա Կատարող պետությունը կարող է պատժամիջոցը դատական կամ վարչական որոշմամբ հարմարեցնել (համապատասխանեցնել) իր օրենսդրությամբ նման բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին կամ այլ պատժամիջոցների։ [Ինչ վերաբերում է բնույթին, ապա] պատժի կամ պատժամիջոցի բնույթը հնարավորության դեպքում պետք է համապատասխանի կատարման ենթակա դատավճռով սահմանված պատժի կամ պատժամիջոցի բնույթին։ Այն իր բնույթով և պատժի ժամկետով չի կարող խստացնել Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը և ոչ էլ գերազանցել Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետը»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։