Հոդված 33
Հոդված 33
33.1. Ծառայողները, որոնք դատապարտվել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, կարող են դատարանի որոշմամբ զրկվել իրենց զինվորական կոչումից»։
Բ. Հունգարիա
32. Հունգարիայի քրեական օրենսգրքի (1978 թվականի թիվ IV ակտ) 166-րդ հոդվածը, այնպես, ինչպես գործում էր տվյալ ժամանակ, ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Անձը, որը սպանում է որևէ մեկին, կատարում է ծանր հանցագործություն, որը պատժվում է հինգից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ։
2. Պատիժը տասից քսան տարի ժամկետով ազատազրկում է կամ ցմահ ազատազրկում, եթե մարդասպանությունը կատարվել է՝
ա) դիտավորությամբ.
…
գ) այլ չարամիտ մտադրությամբ կամ այլ չարամիտ շարժառիթով.
դ) առանձնակի դաժանությամբ.
…
3. Ցանկացած անձ, որը ներգրավվում է մարդասպանություն կատարելու նախապատրաստմանը, [կարող է պատժվել] մեկից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ»։
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
33. Ստորև ներկայացված է այն իրավական փաստաթղթերի հավաքածուն, որոնք ամենավերաբերելին են դիմումատուների գործին։
Ա. Միավորված ազգերի կազմակերպություն
34. Միջազգային իրավական հանձնաժողովի «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին» հոդվածների նախագծի (Հոդվածների նախագիծ) 11-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.