Հոդված 9. Փոխանցման հետևանքը Կատարող պետության համար
Հոդված 9. Փոխանցման հետևանքը Կատարող պետության համար
«1. Կատարող պետության իրավասու մարմինները պետք է.
ա) շարունակեն դատավճռի կատարումն անմիջապես կամ դատական կամ վարչական որոշման հիման վրա՝ 10-րդ հոդվածում սահմանված պայմաններով.
բ) կամ դատական կամ վարչական ընթացակարգերի միջոցով փոխարկեն դատավճիռն այդ Պետության որոշման՝ դրանով Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը փոխարինելով Կատարող պետության օրենքով միևնույն արարքի համար նախատեսված պատժամիջոցով՝ 11-րդ հոդվածով սահմանված պայմաններով։
2. Կատարող պետությունը խնդրանքի դեպքում, նախքան դատապարտյալի փոխանցումը Դատապարտող պետությանը տեղեկացնում է, թե նշված ընթացակարգերից որն է կիրառելու։
3. Դատավճռի կատարումը կարգավորվում է Կատարող պետության օրենքով, և միայն այդ պետությունն է իրավասու ընդունելու բոլոր համապատասխան որոշումները։
...»