Անցնել բովանդակությանը

Հոդված 130. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական դատարանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 130. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական դատարանը

«III. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական դատարանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի, Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի, Ադրբեջանի Հանրապետության գերագույն դատարանի, Ադրբեջանի Հանրապետության դատախազության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ալի Մեջլիսի ներկայացրած պահանջի հիման վրա լուծում է հետևյալ խնդիրները.

1. Ադրբեջանի Հանրապետության օրենքների, Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու հրամանների, Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի որոշումների, Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի որոշումների ու հրամանների և կենտրոնական գործադիր մարմինների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը.

2. Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրերի, Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի որոշումների և կենտրոնական գործադիր մարմինների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունն Ադրբեջանի Հանրապետության օրենքներին.

V. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով նախատեսված կարգով բողոք ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական դատարան իր իրավունքները և ազատությունները խախտող՝ օրենսդիր և գործադիր մարմինների նորմատիվ իրավական ակտերի, համայնքների ակտերի և դատական ակտերի դեմ, որպեսզի Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական դատարանը լուծի սույն հոդվածի III պարբերության 1-7-րդ կետերում նշված խնդիրները՝ իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու նպատակով...»։

28. Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով նախատեսվում է հետևյալը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։