Անցնել բովանդակությանը

Հոդված 59. Վնասի փոխհատուցման հետ կապված այլ իրավունքների վերականգնումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59. Վնասի փոխհատուցման հետ կապված այլ իրավունքների վերականգնումը

«59.1. Սույն օրենսգրքի 56-րդ հոդվածում սահմանված անձինք կրած վնասի դիմաց փոխհատուցման մասով ունեն հետևյալ իրավունքները.

59.1.1. վերականգնվելու իրենց նախկին պաշտոնում. եթե դա հնարավոր չէ, ապա նշանակվելու համարժեք պաշտոնում կամ ստանալու ֆինանսական փոխհատուցում նախկին պաշտոնը կորցնելու համար.

59.1.2. ազատազրկման և ազատության սահմանափակման ժամանակահատվածների ներառում իրենց [գրանցված] աշխատանքային ստաժում.

59.1.3. վերադառնալու իրենց նախկին բնակության վայր. եթե դա հնարավոր չէ, ապա տեղափոխվելու համարժեք բնակության վայր՝ հաշվի առնելով նաև շրջանը և իրավիճակը.

59.1.4. ցանկացած հատուկ կամ զինվորական կոչման վերականգնում.

59.1.5. ցանկացած պատվավոր կոչման կամ պետական պարգևի վերադարձ ... »։

29. Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2001 թվականի հուլիսի 18-ի թիվ 538 հրամանով հաստատված՝ «Ներման մասին» կանոնակարգով սահմանվում է այն ընթացակարգը, որին պետք է հետևել ներման դեպքում։ Դրանով նախատեսվում է, որ որոշակի ժամկետ լրանալուց հետո դատապարտյալը կարող է դիմել ներում ստանալու համար։ Ներման խնդրագիրը ներկայացվում է Ներման հարցերով հանձնաժողով (Əfv Məsələləri Komissiyası), որը գործում է անմիջապես Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորության ներքո։ Հանձնաժողովը քննում է գործը, խորհրդակցում գլխավոր դատախազի և Գերագույն դատարանի հետ և ներման խնդրագիրը մերժելու կամ թույլատրելու մասին առաջարկություն է ներկայացնում նախագահին։ Կանոնակարգի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

«1. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի §22-ի համաձայն՝ ներում շնորհելը, որն Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունն է, կիրառվում է առանձին սահմանված անձանց նկատմամբ։ Ներում որպես կանոն շնորհվում է սույն կանոնակարգի դրույթներին համահունչ։ Ներման մասին որոշումները պաշտոնապես ձևակերպվում են Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանով։

2. Ներում կարող է շնորհվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են Ադրբեջանի Հանրապետության դատարանների կամ այլ պետությունների դատարանների կողմից և իրենց պատիժը կրում են Ադրբեջանի Հանրապետությունում։

3. Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանից հետո՝

3.1. դատապարտյալը կարող է արձակվել պատժի մնացած մասը կրելուց.

3.2. ազատազրկման ժամկետը կարող է նվազեցվել.

3.3. պատժի մնացած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժով։

4. Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանից հետո ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել նաև քսանհինգ տարին չգերազանցող ժամկետով ազատազրկմամբ, կամ դատապարտյալի դատվածությունը կարող է հանվել...։

II. Ներման խնդրագիրը

… 8. Ներման խնդրագիրը որպես կանոն կարող է ներկայացվել հետևյալ ժամկետները լրանալուց հետո. …

8.4. ցմահ ազատազրկման դատապարտված անձի մասով՝ պատժի տասը տարին կրելուց հետո ...»։

30. Ադրբեջանի Հանրապետության 1997 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 377-IQ օրենքով հաստատված՝ «Զինվորական ծառայության մասին» կանոնակարգի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

Գլուխ IV. Զինվորական պաշտոնում առաջխաղացումը

«41. Յուրաքանչյուր զինծառայողի շնորհվում է համապատասխան զինվորական կոչում՝ կախված նրա ծառայության պաշտոնից, ռազմական և հատուկ կրթությունից, ծառայության տևողությունից, պահուստային լինելու տևողությունից, զինված ուժերի տեսակի և ճյուղի պատկանելուց, ձեռքբերումներից և սույն կանոնակարգով նախատեսված այլ պայմաններից։ …

42. Զինծառայողները կոչման բարձրացում են ստանում ըստ իրենց զինվորական պաշտոնի և նախկին կոչմամբ ծառայության ժամկետի ավարտից հետո։

Զինծառայողները կոչման բարձրացում են ստանում՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները, հետևյալ կերպ՝

կրտսեր սպաները՝ [Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի] կողմից.

ավագ սպաները՝ [Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի] կողմից.

գեներալները՝ [Ադրբեջանի Հանրապետության նախագահի] կողմից՝ [Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի] ներկայացմամբ։

45. Սահմանվում են տվյալ կոչմամբ ծառայության հետևյալ ժամկետները.

...կապիտան ... չորս տարի...

...մայոր ... հինգ տարի...»։

31. «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» 2011 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 274-IVQ («Hərbi vəzifə və hərbi xidmət haqqında qanun») օրենքի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։