Հոդված 6. Հիմնավորող փաստաթղթեր
Հոդված 6. Հիմնավորող փաստաթղթեր
«1. Դատապարտող պետության խնդրանքով Կատարող պետությունը նրան տրամադրում է հետևյալ փաստաթղթերը.
ա) որևէ փաստաթուղթ կամ հաղորդագրություն, որը մատնանշում է, որ դատապարտյալը տվյալ Պետության քաղաքացի է.
բ) Կատարող պետության համապատասխան օրենքի պատճենը, որով նախատեսված է, որ այն գործողությունները կամ անգործությունը, որոնց հիման վրա Դատապարտող պետությունը դատավճիռ է կայացրել, Կատարող պետությունում համարվում են հանցագործություն կամ կհամարվեին այդպիսին, եթե կատարվեին վերջինիս տարածքում.
գ) փաստաթուղթ, որը պարունակում է 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունը։
...»