Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Հոդված 1. Օրենքի նպատակը
1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ և խաղային արտադրանքների մասով միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական պահանջների սահմանմամբ խաղային գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը, խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է: