Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-28-ից մինչև 2026-02-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 57. Լիցենզիայի գործողության դադարեցումը

գործել է մինչև 2026-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 57. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է՝

1) եթե կազմակերպիչը սույն օրենքի 12-րդ կամ 22-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

2) եթե կազմակերպիչը սույն օրենքի 55-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

3) եթե կազմակերպիչը սույն օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

4) եթե կազմակերպիչը առաջին անգամ խախտումը հայտնաբերվելու օրվանից երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետի կամ 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «ժ» ենթակետի կամ սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված պահանջները․

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

6) կազմակերպչի դիմումի համաձայն.

7) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 8-րդ կետի «բ» ենթակետով կամ 9-րդ հոդվածով սահմանված պահանջը.

8) եթե կազմակերպիչը լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո` մինչև լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։