Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-28-ից մինչև 2026-02-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 10. Խաղային արտադրանքներին և պաշտոնական կայքին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2026-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 10. Խաղային արտադրանքներին և պաշտոնական կայքին ներկայացվող պահանջները

1. Խաղային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել համապատասխանության սերտիֆիկատ ստացած խաղային արտադրանքներով և (կամ) պաշտոնական կայքի միջոցով:

2. Խաղային արտադրանքների ստանդարտները, սերտիֆիկացման ենթակա խաղային արտադրանքների, մոնիտորինգային կենտրոնին միացման ենթակա խաղային արտադրանքների ցանկը, խաղային արտադրանքների, պաշտոնական կայքի համապատասխանության սերտիֆիկատների տրամադրման պայմաններն ու կարգը հաստատում է Կառավարությունը:

3. Սույն հոդվածով նախատեսված համապատասխանության սերտիֆիկատ ստացած խաղային արտադրանքները, որոնք օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ենթակա են պարտադիր միացման մոնիտորինգային կենտրոնին, կարող են շահագործվել բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միանալուց հետո։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։