Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-28-ից մինչև 2026-02-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպումը

գործել է մինչև 2026-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպումը

1. Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահի միջոցով Լիազոր մարմնի տրամադրած ինտերնետ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

2. Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել միայն ինտերնետ շահումով խաղի լիցենզիայում նշված՝ կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) և ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում՝ լիցենզիայում նշված ինտերնետ շահումով խաղի կազմակերպման վայրում:

3. Խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

4. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցեների) և հավելվածների, ինչպես նաև խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների և վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։