Հոդված 26. Օպերատորի ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն, ընթացակարգի հայտարարությունը և հրավերը
Հոդված 26. Օպերատորի ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն, ընթացակարգի հայտարարությունը և հրավերը
1. Որակավորման հարցումը և հայտարարությունը, առաջարկի հարցումը և հայտարարությունը, ինչպես նաև Ընթացակարգին վերաբերող փաստաթղթերը կազմվում և հրապարակվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն Վերահսկող և Լիազոր մարմինների կայքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում։
2. Օպերատորի ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն հայերենն է: Հայերենից բացի, օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարությամբ և (կամ) հրավերով նախատեսված լինելու դեպքում պաշտոնական լեզուն կարող է լինել նաև անգլերենը կամ ռուսերենը:
3․ Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարություններին, որակավորման հարցմանը և առաջարկի հարցմանը ներկայացվող պահանջները, դրանց հրապարակման, դրանցում փոփոխություններ կատարելու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու և հրապարակելու կարգն ու ժամկետները սահմանվում են Ընթացակարգով: