Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-28-ից մինչև 2026-02-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոդված 28. Որակավորման հարցման փուլը

գործել է մինչև 2026-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 28. Որակավորման հարցման փուլը

1. Օպերատորի ընտրության ընթացակարգն սկսվում է որակավորման հարցման փուլով, որի մասին հրապարակվում են հայտարարություն և որակավորման հարցում:

2. Որակավորման հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (այդ թվում՝ գործարար ծրագրի մասով), որակավորման հայտերի կազմման, այդ թվում՝ որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի նկատմամբ պահանջները, դրանց ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, որակավորման հայտերի ստուգման, գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, որակավորման հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, որակավորված հայտատուների ցանկի հրապարակման և առաջարկի հարցման տրամադրման կարգը, ինչպես նաև որակավորման հայտերի գործողության ժամկետները սահմանվում են Ընթացակարգով։

3. Որակավորման հարցմամբ սահմանված կարգով գնահատվում են ներկայացված որակավորման հայտերը, որի արդյունքներով Հանձնաժողովը կազմում և հաստատում է որակավորված հայտատուների ցանկը:

4. Հայտատուն որակավորման հայտը լրացնում և ներկայացնում է որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Հայտատուն չի կարող օպերատորի ընտրության միևնույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի որակավորման հայտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։