Հոդված 13. Շահումով խաղերի գործունեության կազմակերպումը
Հոդված 13. Շահումով խաղերի գործունեության կազմակերպումը
1. Շահումով խաղը կազմակերպվում է խաղասրահում Լիազոր մարմնի տրամադրած շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա:
2. Յուրաքանչյուր վայրում շահումով խաղի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա:
3. Սույն օրենքի իմաստով շահումով խաղը համարվում է լիցենզիայում նշված վայրում կազմակերպված, եթե շահումով խաղը կազմակերպվում է լիցենզիայի հայտին կից ներկայացրած՝ համապատասխան մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի հատակագծում որպես խաղասրահ նշված խաղասրահում: Ընդ որում, խաղասրահի փաստացի չափերը չեն կարող գերազանցել հատակագծում նշված խաղասրահի չափերը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հատակագծում չնշված խաղասրահում կամ հատակագծում նշված խաղասրահի չափերը փաստացի գերազանցող խաղասրահում շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում շահումով խաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացնում՝ անկախ տվյալ խաղասրահի փաստացի տեղակայման վայրից: