Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-28-ից մինչև 2026-02-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոդված 34. Օպերատորի գործարար ծրագիրը

գործել է մինչև 2026-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 34. Օպերատորի գործարար ծրագիրը

1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և ներառում է հայտատուի կողմից ներդրվող առևտրային, տեղեկատվական և այլ համակարգերի, հայտատուի կազմակերպական կառուցվածքի, նրա կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև դրանց տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը, ծախսերի հաշվառման համակարգը, ծախսերը ծածկելուց հետո սակագները վերանայելու հնարավորությունը և Ընթացակարգով սահմանված այլ տեղեկություններ:

2. Գործունեության ընթացքում օպերատորը Հանձնաժողովի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Վերահսկող մարմին է ներկայացնում գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն: Վերահսկող մարմինը ներկայացված հաշվետվությունն իր կողմից տրված եզրակացության հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի գնահատմանը:

3. Օպերատորը պարտավոր է Հանձնաժողովի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Վերահսկող մարմին ներկայացնել նաև գործարար ծրագրում կատարվող փոփոխությունները, որը Վերահսկող մարմինը չորս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի գնահատմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։