Հոդված 11
Հոդված 11
1. Անդամ պետությունների տարածքներով ընթացքի (փոխադրման) ժամանակ առաջացած և արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։
2. Անդամ պետությունների տարածքներով ընթացքի (փոխադրման) ժամանակ չարտոնված գործողություն է համարվում նավիգացիոն կապարակնիքի այնպիսի հանումը, որի դեպքում կապարակնքման տարրի անջատումը տեղի է ունեցել առանց ազգային օպերատորի այն տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործման, որում կապարակնքման տարրը գրանցված է, կամ սույն համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված՝ ընթացքի (փոխադրման) ժամանակ առանց հետագծման օբյեկտի հսկումը դադարեցնելու նավիգացիոն կապարակնիքի հանելուն ուղղված գործողությունների իրականացման կարգի խախտմամբ։
3. Արտակարգ իրավիճակներ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություն իրականացնելու դեպքում անդամ պետությունների տարածքներով փոխադրումը հետագծող ազգային օպերատորի, այլ անդամ պետությունների այն ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) գործողությունները, որոնց փոխանցվել է արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, հսկող մարմինների՝ համապատասխան տեղեկատվությունն իրենց կողմից ստանալու դեպքում գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: