Հոդված 13
Հոդված 13
1. Անդամ պետությունների հսկող մարմինների և այդ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջև փոխգործակցության շրջանակներում՝
լիազորված օպերատորը (մարմինը) ապահովում է իր անդամ պետության հսկող մարմինների՝ իր տեղեկատվական համակարգին հասանելիության տրամադրումը
լիազորված օպերատորը (մարմինը) իր անդամ պետության հսկող մարմին է հասցնում այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները, այդ թվում՝ հետագծման օբյեկտի, արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություն իրականացնելու մասին տեղեկությունները:
2. Անդամ պետության հսկող մարմինների և այդ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջև փոխգործակցության իրականացման (ներառյալ տեղեկատվական փոխգործակցության) կարգը, այդ թվում՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելիս և ապաակտիվացնելիս, ընթացքի (փոխադրման) ժամանակ արտակարգ իրավիճակներ առաջանալիս և (կամ) չարտոնված գործողություն իրականացնելիս, նավիգացիոն կապարակնիքները փոխարինելիս կամ հանելիս, ինչպես նաև այն տեղեկությունների կազմը, որոնցով փոխանակվում են լիազորված օպերատորը (մարմինը) և հսկող մարմինները, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել հսկող մարմինների՝ իրենց անդամ պետության լիազորված օպերատոր (մարմին) չհանդիսացող հսկող ազգային օպերատորների հետ փոխգործակցության կարգը։