Հոդված 4
Հոդված 4
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն ապահովվում է ազգային օպերատորների կողմից՝ տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ։
2. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն ապահովելու մասով գործառույթները կարող են վերապահվել անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Այս դեպքում սույն համաձայնագրի՝ ազգային օպերատորներին վերաբերող դրույթները տարածվում են այդպիսի պետական մարմինների (կազմակերպությունների) վրա:
3. Անդամ պետությունը սահմանում է ազգային օպերատորին կամ անդամ պետության գործադիր մարմնին (այսուհետ՝ լիազորված օպերատոր (մարմին)), որը լիազորված է այդ պետության հսկող մարմինների և այլ անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) հետ փոխգործակցության համար, և տեղեկացնում է Հանձնաժողովին դրանց մասին։
Հանձնաժողովն այդպիսի տեղեկատվությունն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դրա մասին անդամ պետություններին։
4. Անդամ պետությունում ազգային օպերատորների և այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջև փոխգործակցության իրականացման կարգը, ինչպես նաև փոխանակվող տեղեկությունների կազմը սահմանվում են տվյալ անդամ պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները։