Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Միությունում նավիգացիոն կապարակնիքները կիրառվում են սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հետագծման հետևյալ օբյեկտների փոխադրումը հետագծելու համար.

1) ապրանքներ, որոնք փոխադրվում են տրանսպորտի ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տեսակներով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան․

2) ապրանքներ, որոնց նկատմամբ մեկ կամ մի քանի անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ (որոնք արտահանվում են Միության մաքսային տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ինչպես նաև անդամ պետությունների միջև փոխադրվում են փոխադարձ առևտրի շրջանակներում), և որոնք փոխադրվում են տրանսպորտի ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տեսակներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փոխադրումները չեն իրականացվում այն անդամ պետության տարածքով, որի կողմից կիրառվում են նշված հատուկ տնտեսական միջոցները.

3) Միության մաքսային տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան արտահանվող կամ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում տրանսպորտի ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տեսակներով փոխադրվող ալկոհոլային արտադրանք, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում, ծխախոտ, ծխախոտային արտադրանք, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում

4) հետագծման այլ օբյեկտներ, որոնք փոխադրվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող տրանսպորտի ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տեսակներով։

2. Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել՝

1) ապրանքներ և (կամ) ապրանքների կատեգորիաներ, դեպքեր և (կամ) պայմաններ, երբ ապրանքների փոխադրումը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ենթակա չէ հետագծման նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ

2) այն դեպքերը, երբ նավիգացիոն կապարակնիքները կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված կամ սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված հետագծման օբյեկտները հետագծելու համար՝ այդ ենթակետերում նշված տրանսպորտի տեսակներից տարբերվող տրանսպորտի տեսակներով փոխադրումներ իրականացնելիս

3) անձինք, որոնք պատասխանատու են հետագծման օբյեկտը նավիգացիոն կապարակնիքների անհրաժեշտ քանակությամբ ապահովելու համար (այդ թվում՝ հետագծման օբյեկտներով կամ տրանսպորտի այն տեսակներով պայմանավորված, որոնցով դրանք փոխադրվում են).

4) անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման և (կամ) հսկող մարմինների կողմից այդպիսի հետագծման արդյունքների օգտագործման պայմանները։

З. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումն ապահովելու նպատակով հատուկ տնտեսական միջոցներ կիրառող անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում հետագծման այդպիսի օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն։

Հանձնաժողովը ոչ ուշ, քան այդպիսի տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օր հետո ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ ռեեստրի տեսքով։ Ռեեստրի ձևը, այն ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունն անդամ պետությունների կողմից ներկայացվելու կազմն ու կարգը, որոնց նկատմամբ անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցները, սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։