Հոդված 12
Հոդված 12
1. Անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:
2. Հանձնաժողովը սահմանում է՝
այն տեղեկությունները, որոնցով փոխանակվում են լիազորված օպերատորները (մարմինները)՝ յուրաքանչյուր հետագծվող փոխադրման համար.
անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը, այդ թվում՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելիս և ապաակտիվացնելիս, ինչպես նաև արտակարգ իրավիճակներ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություն իրականացնելու, ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքները փոխարինելու կամ հանելու դեպքում.
ընդհանուր գործընթացի իրականացման կանոնները և լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորող տեխնոլոգիական փաստաթղթերը: