Հոդված 5
Հոդված 5
1. Ազգային օպերատորն ապահովում է անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող՝ տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր, օրական 24 ժամ:
Նշված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ազգային օպերատորը պատասխանատվություն է կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որում նա սահմանված է որպես ազգային օպերատոր։
2. Ազգային օպերատորների՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող տեղեկատվական համակարգերը պետք է ապահովեն՝
փոխադրման եզակի համարի ձևավորումը
նավիգացիոն կապարակնիքից դրա վիճակի և գտնվելու վայրի աշխարհագրական կոորդինատների մասին տեղեկատվության ընդունումն ու մշակումը
անդամ պետությունների տարածքներով յուրաքանչյուր հետագծվող փոխադրման մասին այդպիսի փոխադրմանը վերաբերող՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող տեղեկությունների (այդ թվում՝ նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման և ապաակտիվացման փաստերի վերաբերյալ տեղեկությունների), ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքից ստացված և տեղեկատվական համակարգի կողմից մշակված տեղեկատվության հաշվառումն ու պահպանումը
այն լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգի հետ տեղեկատվական փոխգործակցությունը, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը, և իրական ժամանակի ռեժիմում դրա տեղեկատվական համակարգին սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան սահմանված տեղեկությունների փոխանցումը (այն դեպքում, երբ անդամ պետությունում ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) տարբեր անձինք են)
այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգը, որի տարածքով կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները, իրական ժամանակի ռեժիմում տեղեկությունների փոխանցումը, որոնք սահմանվել են Հանձնաժողովի կողմից սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան (այն դեպքում, երբ անդամ պետությունում ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) նույն անձն են).
այլ անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվական փոխգործակցությունը (այն դեպքում, երբ անդամ պետությունում ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) նույն անձն են).
այն անդամ պետության հսկող մարմինների տեղեկատվական համակարգերի հետ իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվական փոխգործակցությունը, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը (այն դեպքում, երբ անդամ պետությունում ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) նույն անձն են):
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ դրանց տեղեկատվական անվտանգության մասով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված տեղեկությունները և տեղեկատվությունը պահվում են 3 տարուց ոչ պակաս կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ավելի տևական ժամկետի ընթացքում։ Պահպանման նշված ժամկետը հաշվարկվում է կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակ օգտագործված՝ նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման օրվան հաջորդող օրվանից: