Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Նավիգացիոն կապարակնիքը կարող է հանվել անդամ պետությունների տարածքներով ընթանալու (փոխադրվելու) ժամանակ՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու, Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում:

2. Հետագծման օբյեկտի նկատմամբ առանց դիտարկումը դադարեցնելու անդամ պետությունների տարածքներով ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքները հանելու և դրանք հետագայում դնելու մասով գործողությունները, ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) ու այդպիսի հանման գործընթացում ընդգրկված հսկող մարմինների գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Այն դեպքերում, երբ թույլատրվում է անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը, նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասով գործողությունները, ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) ու այդպիսի փոխարինման գործընթացում ընդգրկված հսկող մարմինների գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։