Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Ազգային օպերատորի ծառայությունների (նավիգացիոն կապարակնիքների դնում (հանում), անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումների ապահովում, տեղեկատվության տրամադրում, հետագծման օբյեկտն անհրաժեշտ քանակով նավիգացիոն կապարակնիքներով ապահովում, Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ ծառայություններ) գները (սակագները) սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որում սահմանված է այդպիսի ազգային օպերատոր։ Ազգային օպերատորի ծառայությունների գները (սակագները) պետք է լինեն տնտեսապես հիմնավորված։

Ազգային օպերատորների կողմից անդամ պետությունների տարածքներում հակամենաշնորհային օրենսդրության խախտումների կանխումն իրականացնում են անդամ պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինները։

2. Ազգային օպերատորների միջև փոխհարաբերությունները, այդ թվում՝ այն դեպքում, երբ փոխադրումների հետագծման համար օգտագործվում է այլ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքն այն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի փոխարեն, որն իրականացնում է անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծումը, և այդ օգտագործման ժամանակ ծախսերի փոխհատուցման դեպքում, կարգավորվում են ազգային օպերատորների միջև պայմանագրային հարաբերություններով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։