Հոդված 17
Հոդված 17
1. Մինչև ծրագրային-ապարատային համալիր ստեղծելը և գործողության մեջ դնելը սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործումն ապահովվում է լիազորված օպերատորների (մարմինների) կողմից՝ ազգային օպերատորների մասնակցությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջներին համապատասխան ընդունվող ժամանակավոր ինտեգրացիոն տեխնիկական լուծումների իրագործման միջոցով։
2. Մինչև Հանձնաժողովի՝ Միության շրջանակներում լիազորված օպերատորների (մարմինների) միջև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ տեղեկությունների փոխանակումն ապահովող ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու մասին ակտն ուժի մեջ մտնելը լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն ապահովվում է լիազորված օպերատորների (մարմինների) կողմից՝ ազգային օպերատորների մասնակցությամբ ընդունված ժամանակավոր ինտեգրացիոն տեխնիկական լուծումների իրագործման միջոցով՝ ելնելով Հանձնաժողովի կողմից սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունների համապատասխան սահմանվող պահանջներից։