Հոդված 18
Հոդված 18
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովն ապահովում է Հանձնաժողովի՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով և 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ, 6-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով, 8-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով, 10-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններով և 17-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված լիազորությունների իրագործումը։
2. Անդամ պետությունները սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովում են սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործումը:
3. Լիազորված օպերատորները (մարմինները) Հանձնաժողովի՝ սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններով և 17-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում ապահովում են սույն համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր ինտեգրացիոն տեխնոլոգիական լուծումների մշակումը։
4. Անդամ պետությունները տեղեկացնում են Հանձնաժողովին իրենց լիազորված օպերատորի (մարմնի) կողմից սույն համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր ինտեգրացիոն տեխնոլոգիական լուծումներն ընդունելու համար պատրաստ լինելու մասին՝ իրենց լիազորված օպերատորից (մարմնից) նման տեղեկատվություն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում։
5. Սույն համաձայնագրին համապատասխան անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումը ներդրվում է Հանձնաժողովի որոշմամբ, որն ընդունվում է սույն հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարումից հետո՝ փուլերով՝ սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետում կամ Հանձնաժողովի կողմից սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան սահմանված հետագծման օբյեկտների առնչությամբ Հանձնաժողովի կողմից նախատեսված ժամկետում։
6. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումը սկսվում է իրականացվել՝
1) սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուն պես՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան (բացառությամբ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ոչ ենթակա ապրանքների)՝
ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների նկատմամբ, որոնց մասով մեկ կամ մի քանի անդամ պետության կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ (բացառությամբ այն դեպքերի, երբ նման փոխադրումները չեն իրականացվում այն անդամ պետության տարածքով, որը կիրառում է նշված հատուկ տնտեսական միջոցները), ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանքի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում դասակարգվող ծխախոտի, ծխախոտային արտադրանքի նկատմամբ.
ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների նկատմամբ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4303, 6101-6106, 6110, 6401-6405, 8517, 8519, 8521, 8525-8528 ապրանքային դիրքերում.
2) սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուն պես՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հետագծման օբյեկտների նկատմամբ
3) սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալուն պես՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող այլ՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքներից տարբերվող ապրանքների նկատմամբ (բացառությամբ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ոչ ենթակա ապրանքների)
4) սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալուն պես՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան երկաթուղային տրանսպորտով փոխադրվող այն ապրանքների նկատմամբ, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4303, 6101-6106, 6110, 6401-6405, 8517, 8519, 8521, 8525-8528 ապրանքային դիրքերում, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ ապրանքների նկատմամբ
5) սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 480 օրացուցային օրը լրանալուն պես՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան երկաթուղային տրանսպորտով փոխադրվող այլ՝ սույն կետի 4-ին ենթակետում նշված ապրանքներից տարբերվող ապրանքների նկատմամբ (բացառությամբ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ոչ ենթակա ապրանքների)։
7. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ միակողմանիորեն թույլատրվում է փոխադրումների հետագծումը՝
սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված հետագծման օբյեկտների նկատմամբ՝ մինչև սույն համաձայնագրին համապատասխան այդպիսի հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծման՝ սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված սկզբի ամսաթվերը
այլ հետագծման օբյեկտների նկատմամբ՝ մինչև սույն համաձայնագրին համապատասխան այդպիսի հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծման՝ Հանձնաժողովի կողմից սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան նման հետագծման օբյեկտներ սահմանելիս սահմանված սկզբի ամսաթվերը, սակայն Հանձնաժողովի՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 480 օրացուցային օրը լրանալուց ոչ ուշ։