Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն համաձայնագրով սահմանվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծման համար (այսուհետ՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծում) Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերը և այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմը:

2. Սույն համաձայնագրի դրույթները կիրառվում են հետևյալ փոխադրումների հետագծման նկատմամբ, որոնք՝

սկսվել են մեկ անդամ պետության տարածքում և ավարտվում են այլ անդամ պետության տարածքում.

սկսվել են անդամ պետության տարածքում, իրականացվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով և ավարտվում են այն անդամ պետության տարածքում, որտեղ սկսվել են

սկսվել են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, իրականացվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում և ավարտվում են անդամ պետություններից մեկի տարածքում.

սկսվել են մեկ անդամ պետության տարածքում, իրականացվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում և ավարտվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս.

սկսվել են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, իրականացվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում և ավարտվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

3. Սույն համաձայնագրի դրույթները կարող են կիրառվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանվող այլ խնդիրներ լուծելու համար։

4. Փոխադրումները հետագծելու նպատակով նավիգացիոն կապարակնիքներն օգտագործելիս մաքսային և պետական հսկողության այլ տեսակների ձևերը, ինչպես նաև այդպիսի հսկողության անցկացումն ապահովող միջոցներն անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրման ընթացքում կիրառվում են հսկող մարմնի որոշման հիման վրա այն դեպքերում, որոնք սահմանվել են այդ ձևերի և միջոցների ընտրողունակության սկզբունքից, այդ թվում՝ օգտագործելով ռիսկերի կառավարման համակարգը՝ տրանսպորտային միջոցների բեռնային տարողությունների պարունակության տեսազննումը (զննումը) նվազեցնելու նպատակով։

Ընդ որում, մաքսային ուղեկցության կիրառումը նավիգացիոն կապարակնիքների հետ միաժամանակ չի թույլատրվում՝ բացառությամբ հետևյալ փոխադրումների հետագծման դեպքերի.

ալկոհոլային արտադրանքի, որը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում, ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում

ապրանքների, որոնց նկատմամբ անդամ պետություններից մեկի կամ մի քանիսի կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ

ապրանքների, որոնց նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը գերազանցում է 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

Փոխադրումները հետագծելիս ստացվող տեղեկատվությունն օգտագործվում է մաքսային և այլ հսկող մարմինների կողմից հսկողության միջոցները նվազեցնելու նպատակով։

Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ անդամ պետությունների տարածքներով սույն համաձայնագրին համապատասխան փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելու մոնիթորինգի նպատակով փոխադրման ընթացքում ձեռնարկված հսկողության միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։