Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության համար կիրառվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջները բավարարող նավիգացիոն կապարակնիքներ:

2. Ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում գրանցված նավիգացիոն կապարակնիքները կարող են կիրառվել բոլոր անդամ պետությունների տարածքներում՝ անկախ նրանից, թե որ անդամ պետության ազգային օպերատորը պետք է իրականացնի փոխադրման հետագծումը:

3. Անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքների քանակը որոշվում է՝ ելնելով այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարանների (հատվածամասերի) քանակից և (կամ) կառուցվածքային առանձնահատկություններից, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները, կամ ելնելով հետագծման օբյեկտներից, եթե դրանք դրվում են անմիջապես այդ օբյեկտների վրա:

4. Նավիգացիոն կապարակնիքները Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան կարող են օգտագործվել հսկող մարմինների կողմից հետագծման օբյեկտները կամ այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարանները (հատվածամասերը) նույնականացնելու նպատակով, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները՝ դրանք տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) կապարակնքված բեռնային զետեղարաններից (հատվածամասերից) առանց դրանք բացելու տեսանելի հետքեր թողնելու հանելը կամ այդպիսի բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) դնելը չթույլատրելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։