Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

այն ազգային օպերատորի մասին տեղեկատվությունը, որի տեղեկատվական համակարգում այն գրանցված է:

2. Նավիգացիոն կապարակնիքը կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար պետք է պարունակի՝

այն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում ձևավորված՝ փոխադրման եզակի համարը, որը սույն համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան իրականացնում է փոխադրման հետագծումը

տարանցման հայտարարագրի գրանցման համարը («մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով), ապրանքների հայտարարագրի գրանցման համարը (մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների մասով) կամ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի համարը (համարները) (անդամ պետությունների փոխադարձ առևտրի շրջանակներում Միության ապրանքների փոխադրման դեպքում)

տեղեկություններ մաքսային հայտարարագրից (դրա առկայության դեպքում)

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու դեպքում միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հսկողություն անցկացնելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև դրա անցկացման արդյունքներով ձևակերպված էլեկտրոնային փաստաթղթերը, ներառյալ՝ տեսչական զննման համալիրի օգտագործմամբ (առկայության դեպքում) մաքսային հսկողություն անցկացնելիս ստացված լուսանկարները, ինչպես նաև մաքսային զննման ակտերը (առկայության դեպքում)

ապրանքների փոխադրումն ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները) (մաքսային հայտարարագիրը (առկայության դեպքում), տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագիրը, տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի) գրանցման վկայականը

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները)։

3. Նավիգացիոն կապարակնիքների և այն տրանսպորտի տեսակների կիրառման նպատակներից ելնելով, որոնցով փոխադրվում են հետագծման օբյեկտները, Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել այլ էլեկտրոնային փաստաթղթեր (տեղեկություններ), որոնք պետք է պարունակի նավիգացիոն կապարակնիքը՝ կոնկրետ փոխադրումը հետագծելու ժամանակահատվածի համար։

4. Հանձնաժողովը սահմանում է՝

փոխադրման եզակի համարի կառուցվածքը և էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերից այն տեղեկությունների պահպանումը կազմակերպելուն ներկայացվող պահանջները, որոնք պարունակվում են նավիգացիոն կապարակնիքում՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար.

էլեկտրոնային փաստաթղթերից տեղեկությունների կազմը և (կամ) սույն հոդվածի 2-րդ կետի հինգերորդ, վեցերորդ (բացառությամբ մաքսային հայտարարագրի) և յոթերորդ պարբերություններում նշված և (կամ) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված փաստաթղթերից տեղեկությունների կազմը

էլեկտրոնային փաստաթղթերի կառուցվածքները և ձևաչափերը և (կամ) սույն հոդվածի 2-րդ կետի հինգերորդ, վեցերորդ (բացառությամբ մաքսային հայտարարագրի) և յոթերորդ պարբերություններում նշված և (կամ) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված փաստաթղթերից տեղեկությունների կազմը

նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։