Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Հետագծման օբյեկտների ընթացքի (փոխադրման) ամբողջ ուղու ընթացքում անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում է այն անդամ պետության ազգային օպերատորը, որի տարածքում սկսվում է այդ հետագծումը (այսուհետ՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումը հետագծող ազգային օպերատոր):

2. Այն դեպքում, երբ անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծման համար օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը, անդամ պետությունների տարածքներով փոխադրումը հետագծող ազգային օպերատորի կողմից անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն ապահովելու համար օգտագործվում է ծրագրային-ապարատային համալիր, որն ապահովում է նշված ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման հնարավորությունը և այդ նավիգացիոն կապարակնիքից իր տեղեկատվական համակարգ ստացվող տեղեկատվության երթուղումը, իսկ եթե դա սահմանված է Հանձնաժողովի կողմից՝ նաև լիազորված օպերատորների (մարմինների) տեղեկատվական համակարգեր այդ տեղեկատվության երթուղումը։

3. Այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի ազգային օպերատորն իրականացնում է անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծումը, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի կողմից, պարտավոր է իրական ժամանակի ռեժիմում մյուս այն անդամ պետությունների լիազորված օպերատորին (մարմիններին) սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացնել Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները, որոնց տարածքներով կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները:

4. Այն անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները), որոնց տարածքով փոխադրվելու են (փոխադրվում են) հետագծման օբյեկտները, իրականացնում են այդպիսի փոխադրման մասին տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, փոխանցումը (ներառյալ իր անդամ պետության հսկող մարմիններ տեղեկատվության փոխանցումը) և այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են իր անդամ պետության տարածքով դրա հետագծումն ապահովելու համար՝ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ստացված տեղեկությունների հիման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։