Հոդված 10. Ընկերությունների (ձեռնարկությունների) և «փոքր» մասնավորեցման օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամների` մասնավորեցմանը մասնակցելու իրավունքը
Հոդված 10. Ընկերությունների (ձեռնարկությունների) և «փոքր» մասնավորեցման օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամների` մասնավորեցմանը մասնակցելու իրավունքը
1. Մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն այդ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ:
2. Պետական բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության դեպքում` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) որոշմամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահվում է պետական բաժնեմասի որոշակի մասը, բայց 20 տոկոսից ոչ ավելի, ընդ որում, միայն այն դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի անդամների ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել և բաժանորդագրվել է ընկերության (ձեռնարկության) պետական բաժնեմասի մինչև 20 տոկոսին:
3. «Փոքր» մասնավորեցման դեպքում ուղղակի վաճառքի ձևով այդ օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն ունեն այդ օբյեկտների մասնավորեցման նախապատվության իրավունք: Սույն արտոնությունը չի տարածվում աճուրդով կամ մրցույթով վաճառվող «փոքր» մասնավորեցման օբյեկտների վրա:
«Փոքր» մասնավորեցման դեպքում այդ օբյեկտները ձեռք բերած աշխատավորական կոլեկտիվները կարող են օգտվել տարաժամկետ վճարումների սանդղակից:
Ընկերությունների կազմում գտնվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները մասնավորեցվում են այդ ընկերությունների կազմում, եթե այդ «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվները մասնավորեցման հայտ չեն ներկայացրել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը: