Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` բոլոր լրացումներով և փոփոխություններով:

2. Օրենքի 9 հոդվածը գործում է մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը, և տեղի ունեցած ներդրումային մասնավորեցումը ձևակերպվում է ընկերության` 1997 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով:

Այն ընկերությունների համար, որոնց պետական բաժնեմասի փաստացի մասնավորեցումը տեղի է ունենում մինչև 1998 թվականի հունվարի 1-ը, վերոնշյալ հոդվածը գործում է մինչև այդ պահը:

Օրենքի 32-րդ հոդվածի գործողությունը տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի` սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ բռնագանձման մասին վճիռը:

3. Օրենքի գործողությունը չի տարածվում այն ընկերությունների (ձեռնարկությունների) պետական բաժնեմասի մասնավորեցման վրա, որոնց մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

(35-րդ հոդվածը լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

13 հունվարի 1998 թ.

ՀՕ-188

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։