Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25. Մասնավորեցվող պետական գույքի գինը և վճարման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Մասնավորեցվող պետական գույքի գինը և վճարման կարգը

1. Մասնավորեցվող պետական գույքի գինը ձևավորվում է մասնավորեցման արդյունքում:

Գնի հաշվարկման մեթոդներն են`

ա) հաշվեկշռային մեթոդը.

բ) կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդը.

գ) համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի մեթոդը.

դ) եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդը.

ե) միջազգային պրակտիկայում ընդունված այլ մեթոդներ:

Մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը որոշվում է վերը նշված մեթոդներից մեկի կամ դրանց զուգակցման միջոցով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն (մեկնարկային) գին:

Մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

2. «Փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են` ելնելով դրանց գույքի և զբաղեցրած տարածքի արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական գույքի մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:

(25-րդ հոդվածը փոփ. 08.10.02 ՀՕ-423-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։