Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 27. Մասնավորեցման մասին տեղեկություններ
Հոդված 27. Մասնավորեցման մասին տեղեկություններ
Պետական գույքի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության, աճուրդի և «փոքր» մասնավորեցման մասին տեղեկությունները մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակվում են դրանց մասնավորեցումից առնվազն տասն օր առաջ: Սույն օրենքով նախատեսված` այլ մասնավորեցման ձևերով իրականացվող մասնավորեցման մասին տեղեկությունների հրապարակման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության մասնավորեցման մասին համապատասխան որոշմամբ:
Մասնավորեցման գործարքների արդյունքների մասին տեղեկությունները հրապարակվում են այդ գործարքներն ավարտվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: