Հոդված 14. Պետական գույքի մասնավորեցման ձևերը
Հոդված 14. Պետական գույքի մասնավորեցման ձևերը
1. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ հիմնական ձևերով`
ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն.
բ) աճուրդ.
գ) մրցույթ.
դ) ուղղակի վաճառք.
ե) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում.
զ) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.
է) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում.
ը) ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում` սույն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Պետական գույքի մասնավորեցման ձևի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է կիրառվել ինչպես մասնավորեցման ձևերից մեկը, այնպես էլ դրանց համակցությունը:
Մասնավորեցման ձևի ընտրությունը կարող է կատարվել ելնելով`
ճյուղային առանձնահատկություններից.
ներքին և արտաքին շուկաներում գրաված դիրքից.
ձեռնարկության ֆինանսական վիճակից.
պետական գույքը որպես գործող ընկերություն մասնավորեցնելու նպատակահարմարությունից.
անհրաժեշտ ներդրումներ կատարելու պահանջից:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն)